Այս շաբաթ մեր Կենտրոնի հրահանգիչները ուսումնական պարապմունքներ են անցկացրել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ԱԹՍ-ները ղեկավարող մասնագետների հետ:

Ուսուցումը ուղղված էր փրկարարական աշխատանքների ընթացքում անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների խորացված ուսումնասիրությունը։

Ուսուցանվողները ծանոթացան կանխավ տրված կորդինատներով ավտոմատ թռիչքներ կատարելու ծրագրային ապահովումներին: Ստացված տվյալների հիման վրա նրանք սովորեցին կառուցել որոնողա-փրկարարական տարածքների մանրամասն եռաչափ քարտեզներ և կատարել դրանց վրա տարածչափական չափումներ: Մշակվեցին նաև լազերային հեռաչափերի և ջերմային պատկերման խցիկների միջոցով տուժածներին հրդեհի օջախներում որոնողական մեթոդները: Ստացված կոորդինատները օպերատիվ շտաբին էին փոխանցվում ” կենդանի ” (ուղիղ) ռեժիմով ։