Փրկարարների վերապատրաստում ըստ ՔՊՄԿ ծրագրի
23 Հոկտեմբերի 2023

Մեր Կենտրոնի ուսումնա-վարժական համալիրը կրկին հարթակ դարձավ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների վերապատրաստման համար։
ՌՀՄԱԿ-ի մեթոդաբանների կողմից մշակված «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» խորացված ուսումնական ծրագիրն այժմ ստացել է Քաղաքացիական Պաշտպանության Միջազգային Կազմակերպության պաշտոնական հավաստագիր:
Մեզ համար սա ճանաչում էր, որ Կենտրոնի կրթական գործունեությունը համապատասխանում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում մասնագիտական վերապատրաստման միջազգային չափանիշներին: