Վերապատրաստում «Առաջին օգնություն»
5 Հոկտեմբերի 2023

Հոկտեմբերի 3-ից 4-ը մեր Կենտրոնի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետների հետ անցկացվեց «Առաջին բուժօգնություն» ծրագրի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց։
Փրկարարները ծանոթացան առաջին օգնության ցուցաբերման միջազգային չափանիշներին և ամրապնդեին ստացած գիտելիքները ՝ կատարելով գործնական վարժություններ: