«Եվրասիան մեր տունն է» միջազգային ցուցահանդես

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մասնակցում է ՌԴ ԱԻՆ հովանու ներքո անցկացվող «Եվրասիան մեր տունն է» համագործակցության նախագծերի միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի հետ՝ Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում, որը անցկացվում է հունիսի 7ից — 9-ը Սոչիում ։
Ցուցահանդեսի հիմնական թեման կրթական գործունեությունն է ։ Կենտրոնը համագործակցում է Ռուսաստանի ԱԻՆ առաջատար ԲՈՒՀ-րի, մասնագիտացված ուսումնական կենտրոնների հետ, ինչպես նաև մշակում է իր սեփական ուսումնական ծրագրերը:
“Ռուս — հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը լավ ինտեգրացված նախագիծ է, որի փորձը, գիտելիքները և տեխնոլոգիաները, որ կուտակվել է Եվրասիական հանրության մեր ընկերների կողմից նպաստում է, որպեսզի մենք փրկենք կյանքեր”, — հայտնել Է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սոլովյովը:
Կենտրոնի աշխատակիցների կողմից ցուցահանդեսին ներկայացվել է նորաստեղծ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը, որը հնարավորություն է տալիս փրկարարական հմտությունների զարգացման դասընթացներ անցկացնել հեռավոր շրջանների հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների հետ:”Այն բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք ուղղված են մեծ շրջանակի աշխատանքների և խնդիրների իրականացման համար, այդ թվում ՝ սահմանափակ տարածության պայմաններում վթարա-փրկարարական գործիքներիի հետ աշխատանքներ, հրշեջների եւ գազա-ծխային պաշտպանության աշխատանքներ , վառելիքա-քսուքային նյութերի պահեստում արտակարգ իրավիճակի նմանակման, բարելավված մարզահամալիր կոմպլեքս ճոպանների կիրառմամբ բարձրության վրա աշխատելու համար ու դեռ շատ ավելին”,-հայտնել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Եվգենի Գորելովը ։ Նոր մարզահամալիրն իր աշխատանքները կսկսի արդեն այս ամիս և կդառնա փրկարարների և հրշեջների գործնական հմտությունների մակարդակի բարձրացման հարթակ:
Հարկ է նշել նաև, որ ցուցահանդեսին ներկայացվել են Ռուսաստանի, Հայաստանի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Բելառուսի ավելի քան 200 ընկերությունների ինտեգրացիոն նախագծերը: