Նախնական լեռնային պատրաստություն

Այս ամիս մեր Կենտրոնը նախնական լեռնային պատրաստության ծրագրով վերապատրաստում է կազմակերպել Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների համար։
Դասընթացները վարում են «Ռուս փրկարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Հյուսիսային Օսեթիյա-Ալանիայի Հանրապետությունում գտնվող «Ցեյ» ուսումնա-վարժական կենտրոնի բազայի, Հյուսիսային Օսեթիայի տարածաշրջանային մասնաճյուղի մասնագետները։
Դասախոսական մասում լուսաբանվում են լեռներում աշխատելու առանձնահատկությունները, որը հետագայում հնարավորություն կտա ունկնդիրներին զարգացնել բարձր լեռնային պայմաններին հարմարվելու անհրաժեշտ հմտություններ:
Բայց, իհարկե, ծրագրի հիմքում գործնական պարապմունքներն են․ ալպինիստական և լեռնափրկարարական սարքավորումներով աշխատանք, տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներ և անվտանգության ապահովում, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքների իրականացում։