Այս շաբաթ Կենտրոնը կազմակերպել էր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների վերապատրաստում “Խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդները քաղաքային կառուցապատման պայմաններում (բարձրահարկ շենքերում)”որակավորման բարձրացման մասնագիտական կրթական լրացուցիչ ծրագրով:

Դասընթացները վարում էին ՌԴ ԱԻՆ Սանկտ -Պետերբուրգի համալսարանի դասախոսները:

Ծրագրի ընթացքում կուրսանտների կողմից դիտարկվել են հրդեհաշիջման տարբեր ասպեկտներ, ինչպիսիք են ՝ բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման համար ժամանակակից անօդաչու ավիացիոն համակարգերի և ռոբոտիզացված համալիրների օգտագործումը, քաղաքային կառուցապատման պայմաններում հրդեհաշիջման ժամանակ շենքերի մարտավարական օդափոխության անցկացման կազմակերպումը, բարձրահարկ շենքերում հրդեհի առաջացման դեպքում ուժերի և միջոցների հաշվարկը՝ ստորաբաժանումների մարտավարական գործողությունները վթարա- փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ծրագրի ավարտին անցկացվել են համալիր վարժանքներ:

Ստուգարքը հանձնած կուրսանտները ստացել են որակավորման բարձրացման վկայականներ։