Մարտին ՎՓՄ-20 (վթարա-փրկարարական մեքենա) մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական վիճակի և շարժական հսկողության կենտրոնի սարքավորումների ստուգման նպատակով (ՇՀԿ), ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործման բարելավման նպատակով, ՌՀՄԱԿ-ը շարժվեց դեպի Գետարգել-Մարտունի-Ջիլ-Գետարգել երթուղիով՝ Սևանի շրջանում շարժական հսկողության կենտրոնի տեղադրմամբ:

Դասընթացի ընթացքում մշակվել են ՇՀԿ-ի, հաղորդակցության և անօդաչու թռչող սարքերի օգտագործամ հարցերը: Մշակվել են անօդաչու թռչող սարքերի չվերթները Սևանա լճի ափամերձ գոտու ուսումնասիրությունը իրականացնելու համար:  Ստուգվել են բջջային, արբանյակային կապի և ուլտրաձայնային ռադիո ալիքների միջոցով տեղեկատվության փոխանցումը (իրականացվել է տեսահաղորդակցության կապ և անօդաչու թռչող սարքերից տեղեկատվության փոխանցմուն ՌՀՄԱԿ ՃԻԿ կենտրոն):

Ընդհանուր առմամբ, նման վարժանքներն օգնում են պահպանել բարձր պրոֆեսիոնալիզմն ու տեխնիկան սարքին պահել։