ՌՀՄԱԿ պատվիրակությունը մասնակցեց Երևանում անցկացվող համաժողովին

ՌՀՄԱԿ պատվիրակությունը մասնակցեց Երևանի «Մոսկվայի տուն» հարթակում անցկացված «Սպիտակի երկրաշարժ. Ժողովուրդներին միավորած ողբերգություն» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում էին Մոսկվայի կառավարության ներկայացուցիչներ և փրկարարական կազմավորումներ, Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման մասնակիցներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌՀՄԱԿ տնօրեն Արմեն Օհանյանը, ընդգծելով երկու երկրների փրկարարական ծառայությունների միջև համագործակցության զարգացման կարևորությունը, որպես արձագանքման արդյունավետության բարձրացման և բնակչության անվտանգության ապահովման հիմք։
ՌՀՄԱԿ համատնօրեն Ալեկսեյ Բուտիրսկին իր հերթին ներկայացրեց Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող նախագծերը, ինչպես նաև ուշադրույթյուն հրավիրելով մասնագետների պատրաստմանը, համատեղ վարժանքներին և հումանիտար համագործակցությանը: Մասնակիցները քննարկեցին նաև հետագա փոխգհամագործակցության հեռանկարները: