Ռուսաստանի ԱԻՆ-ը ռադիոսիրողական տիրույթներում անցէկացնում  ակտիվության օրեր, հատուկ կանչի ժամանակավոր օգտագործման ծածկանուններով։

Գերատեսչության կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմներին կարող են մասնակցել աշխարհի բոլոր երկրների ռադիոսիրողները։ Ակտիվության օրերի մասնակիցներին անհրաժեշտ է հավաքել 30 միավոր, իրականացնել ռադիոկապի որոշակի քանակությամբ սեանսներ։ Միջոցառման անցկացման ժամանակահատվածում եթերում կհնչեն սիրողական ռադիոկայաններ՝ Ռուսաստանի ԱԻՆ-ը (МЧС) խորհրդանշող կանչի ազդանշաններով։ Հաշվի են առնվում 1,8-28 ՄՀց (MHz) տիրույթներում իրականացված ռադիոկապերը, Ռուսաստանի եվրոպական մասի (Հյուսիսարևմտյան, Կենտրոնական, Հարավային, Հյուսիսկովկասյան, Մերձվոլժյան Դաշնային օկրուգներ) ռադիոկայաններից R30EMER ռադիոկայանի հետ, իսկ Ռուսաստանի ասիական մասի (Ուրալյան, Սիբիրյան, Հեռավորարևելյան դաշնային օկրուգներ) ռադիոկայաններից՝ R30MCHS ռադիոկայանի հետ։

Ակտիվության օրերի անցկացման առաջին շաբաթվա ընթացքում արդեն իսկ իրականացվել է շուրջ 6 հազար ռադիոկապ։

Գերատեսչությունը ակտիվության օրերի արդյունքները կամփոփի դեկտեմբերի 27-ին, ռուսաստանի փրկարարների մասնագիտական տոնի և Ռուսաստանի ԱԻՆ ստեղծման 30-ամյակի օրը․ մասնակիցները կստանան հոբելյանական բացիկ-անդորրագրեր (QSL-քարտեր) և Ռուսաստանի ԱԻՆ դիպլոմներ։

Աղբյուրը․

Նորություն Ռուսաստանի ԱԻՆ կայքում

Ակցիայի մանրամասները

Դիպլոմի ստացման պայմանները