Ապրիլի 10-ին Վայոց Ձորի Կարմիր Խաչի ընկերության տարածքային բաժնում մեկնարկել է «Փլատակներում, ավերված շենքերում և շինություններում փրկարարական աշխատանքների անցկացումը» որակավորման բարձրացման լրացուցիչ մասնագիտական ծրագիրը։

Դասընթացը ներառում է INSARAG քաղաքային պայմաններում որոնողա-փրկարարական ոլորտում մեթոդաբանության հիմունքները: Քննարկվելու են անօդաչու թռչող սարքերի, կապի մասնագիտացված միջոցների և վթարա-փրկարարական գործիքների ու սարքավորումների կիրառման թեմաները։