Վերելակը բավականին առօրյա փոխադրամիջոց է, որից յուրաքանչյուր մարդ օգտվում  է օրական  մի քանի անգամ։ Սակայն, ըստ կարգավորող փաստաթղթերի, այն ունի բարձր  վտանգավորության աստիճան։ Վերելակների անվտանգ շահագործումը   ապահովելու համար դրանք պետք է մշտապես տեխզննման ենթարկվեն։ Դրանց սարքինության համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը, որի շենքում գտնվում է հենց վերելակը կամ սպասարկող կազմակերպությունը (օրինակ՝ բնակելի շենքերում):

Ժամանակակից վերելակները ավելի հուսալի են և համապատասխանում են ժամանակակից բոլոր չափանիշներին, սակայն հազվադեպ դեպքերում դրանք ունենում են նաև չնախատեսված անսարքություններ, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Ինչ կանոններ պետք է հիշել՝ վերելակով անվտանգ երթևեկելու համար, ինչ անել, եթե այն խափանվել է և ինչպես վարվել, եթե այն հանկարծ սկսել է կտրուկ ընկնել, մենք հիմա կքննարկենք ավելի մանրամասն:

Հիշեք՝ հրդեհի ժամանակ խստիվ արգելվում է օգտվել վերելակներից, քանի որ եթե այն կանգ առնի, դուք կհայտնվեք թակարդում։

Խորհրդատվություններ վերելակների անվտանգ օգտագործման համար

Երբեք մի մտեք խցիկ առանց այն ուշադիր զննելու: Նայեք և համոզվեք, որ դռները բացելուց հետո վերելակի հորանը  չի երևում։ Սպասեք, մինչև դռները լիովին բացվեն: Մի օգնեք նրանց ձեր ձեռքերով և մի պահեք դրանք  ոտքերով:

  • Մոտ մի կանգնեք հայելիներին։ Վերելակի ընթացքը կտրուկ կանգնելու դեպքում դրանք կարող են կոտրվել և Ձեզ վնասվածք պատճառել:
  • Հաշվի առնելով, որ վերելակը ունի բարձ վտանգավորության աստիճան, առաջինը ներս է մտնում տղամարդը, հետո կինը։
  • Հարկի կոճակը պետք է սեղմել, երբ բոլոր մարդիկ արդեն վերելակի ներսում են:
  • Խուսափեք խցիկ մտնել անծանոթ, կասկածելի արտաքինով կամ կասկածելի վարքագիծ ունեցող մարդկանց հետ: Նույն կանոնը կիրառվում է, եթե վերելակն ունի վատ լուսավորություն կամ ընդհանրապես լույս չկա:
  • Եթե դուք ինչ որ ձևով հայտնվում եք վերելակում անծանոթ և կասկածելի մարդու հետ, ապա դիրքավորվեք դռներին ավելի մոտ՝ մեջքով փակելով վահանակի կոճակները։ Այսպիսով, մարդը չի կարողանա փակել դռները։ Կարծես պատահաբար սեղմեք մի քանի կոճակ,: Հաճախակի բացվող դռները ձեզ հնարավորություն կտան փախչել հարձակման դեպքում: Մի իջեցրեք ձեր աչքերը, պահեք մարդուն ձեր տեսադաշտում:
  • Եթե ձեր հետևից բառացիորեն վերջին պահին տարօրինակ մարդ մտել վերելակ, , ապա առանց նրան հարցնելու, թե ինչ հարկ է պետք, սեղմեք ամենամոտ հարկի կոճակը և դուրս եկեք վերելակից։ Դուք կարող եք թեքվել դեպի վահանակը և պատահաբար սեղմել դիսպետչերի հետ կապի կոճակը: Ավելի լավ է ավելի ուշ ներողություն խնդրել, քան դառնալ հարձակման զոհ:
  • Արգելվում է վերելակում ոտքերով դոփել գետինը և ցատկոտել: Նման գործողությունները կարող են հրհարել վերելակի աշխատանքի խափանմանը:

Պետք է նաև հիշել, որ յուրաքանչյուր վերելակ ունի իր առավելագույն քաշը, որը այն կարող է պահել: Մի լրացրեք այն ամբողջ ծավալով, հետևեք մարդկանց քանակի վերաբերյալ հրահանգներին: Ժամանակակից վերելակներում տեղադրված են հատուկ սենսորներ, որոնք ձեզ ազդանշան կտան գերբեռնվածության մասին։

Երեխան վերելակում

Շատ դեպքերում երեխաները վերելակը չեն ընկալում որպես միջոց, որը կարող է վտանգավոր լինել։ Նրանց համար դա  խաղի մի ձև է, որտեղ կարելի է սեղմել կոճակները,  փորձել կանգնեցնել այն, կամ հնարավորինս բարձր ցատկել։

Ծնողները պետք է երեխային բացատրեն, թե ինչ է վերելակի խցիկը և անվտանգության ինչ կանոններ են նախատեսված դրա օգտագործման համար։ Մեծահասակի սեփական օրինակը մեծ նշանակություն ունի։

Հիշեք, որ փոքր երեխաները պետք է օգտվեն վերելակներից միայն մեծահասակների ուղեկցությամբ: Նախ վերելակ է մտնում մեծահասակը, իսկ հետո՝ երեխան։ Դուրս գալուց  հակառակը՝ սկզբից դուրս են թողում  երեխաներին, հետո մեծերը։ Եթե ​​երեխան գտնվում է մանկասայլակի մեջ, ապա սխեման նույնն է. Բայց ավելի ապահով կլինի, եթե երեխային գրկեք։ Դռների հանկարծակի փակման դեպքում կտուժի միայն դատարկ մանկասայլակը։

Երեխային պետք է բացատրել, որ պետք է սեղմել ձեր հարկին համապատասխանող միայն մեկ կոճակ և որ նա իրեն  պետք է  հանգիստ պահի. չցատկոտի, չգոռա և չխաղա վահանակի հետ: Երեխաներին պատմեք «զանգ դիսպետչերին» կոճակի մասին։ Ինչ դեպքերում այն պետք է սեղմել եւ ինչ ասել:

Արգելեք երեխաներին որ վերելակ մտնեն  անծանոթ մարդկանց հետ: Եթե ​​անծանոթը մտել է խցիկ երեխայից հետո, ապա թող փոքրիկը ձևացնի, թե մտափոխվել է վերելակ նստելու համար, կամ ձևացնի որ ինչ-որ բան մոռացել է փողոցում և դուրս գա վերելակից:

Ավելի լավ է փոքր երեխաներին ընկերակցել վերելակում, դիմավորել նրանց հարկում և ուղեկցել մինչև 1-ին հարկ: Սա ամենաանվտանգ ճանապարհն է։

Վարքագծի կանոնները վերելակում

Եթե վերելակը կանգ է առնում առանց պատճառի, պահպանեք հանգստություն, նույնիսկ եթե նույնիսկ դուք կլաուստրոֆոբիա ունեք: Սալոնը հագեցած է օդափոխությամբ, այնպես որ, որքան էլ մնաք այնտեղ, շնչահեղձ չեք լինել։

  • Օգտագործեք կոճակը դիսպետչերի հետ շփվելու համար: Հենց նման դեպքերի համար է դա նախատեսված։ Եթե ​​չեք կարողանում կապվել նրա հետ, օգտագործեք հեռախոսը: Վերելակի վահանակում սովորաբար գրված է լինում վթարային ծառայությունների հեռախոսահամարներ, որոնց հետ կարող եք կապ հաստատել:
  • Բնակիչների ուշադրությունը գրավելու համար կարող եք աղմկել։ Թակեք խցիկը:
  • Արգելվում է ինքնուրույն բացել դռները և փորձել դուրս գալ դրանց միջով։ Վերելակը կարող է լռված լինել հարկերի միջև՝ իսկ դուք դա կարող եք չիմանալ։ Բացի այդ, խցիկը կարող է սկսվել շարժվել  նույնքան հանկարծակի, ինչքան հանկարծակի  որ կանգ է առել:
  • Օգնության սպասելիս հանեք վերևի հագուստը և ընդունեք հարմարավետ դիրք:

Եթե ​​նկատում եք, որ վերելակի արագությունը մեծանում է, և եթե կասկածում եք, որ այն ընկնում է, ապա չպետք է մոռանալ վահանակի վրայի «կանգառ» կոճակի մասին և պետք է օգտագործել այն։ Այնուհետև, հնարավորության դեպքում, ընդունեք ամենաանվտանգ դիրք՝ պառկեք հատակին, դեմքով դեպի վար: Գլխի տակ դրեք  փաթաթված հագուստ կամ պայուսակ։ Այս դիրքում հարվածի ուժը հավասարաչափ բաշխվում է ամբողջ մարմնի վրա և հավանական է, որ ստացված վնասվածքները ավելի քիչ կվնասեն կարևոր ներքին օրգանները։

Եթե ​​վերելակում մարդաշատ է, և պառկել չի ստացվի, ապա պետք է կծկվել և ձեռքերով հենվել հատակին, և այդպես ֆիքսել մարմինը: Որքան քիչ շարժունակ լինեք, երբ վերելակը կանգ է առնում կամ ընկնում, այնքան քիչ կտուժեք:

Վերելակում հրդեհի դեպքում

Վերելակներում հրդեհի կանոնները ներառում են հետևյալ գործողությունները, որոնք կօգնեն  փրկվել արտակարգ իրավիճակներից՝ նվազագույն հետևանքներով.

  • Միայն սառը միտքը, հստակությունն ու արձագանքի արագությունը կարող են կանխել ողբերգությունը, այնպես որ խուճապը թողեք ավելի ուշ: Հանգստացրեք ձեզ նման դժբախտության մեջ հայտնված հարևաններին և թույլ մի տվեք, որ նրանք չմտածված արարքներ կատարեն:
  • Առաջին բանը, որ պետք է անել, երբ խցիկում ծխի կամ այրման նշաններ հայտնաբերելու դեպքում, դա դիսպետչերին տեղեկացնելն է: Դա անելու համար օգտագործեք կոճակների վահանակը:
  • Երբ վերելակը կանգ է առնում հարկերի միջև, պետք է աղմկել, որպեսղի գրավել անցորդների ուշադրությունը, խնդրել օգնություն և բացատրել ծայրահեղ իրավիճակը։
  • Եթե դռներն ավտոմատ են, ապա կարող եք փորձել բացել դրանք հովանոցով կամ բանալիով։ Այսպիսով, դուք կարող եք ինքներդ լքել խցիկը:
  • Հիշեք, որ առանց մասնագետների օգնության վերելակից դուրս գալը չափազանց վտանգավոր է։ Այն կարող է հանկարծակի շարժվել, այնպես որ այդպես վարվեք միայն ձեր կյանքին սպառնացող իրական սպառնալիքի դեպքում։
  • Շարժվող վերելակը պետք չէ կանգնեցնել։ Սպասեք, մինչև նա հասնի նախատեսված հարկին:
  • Խցիկից դուրս գալուց հետո այն փակեք այնպես, որ չբացվի: Սա չի թողնի, որ ուրիշները ևս հայտնվեն  դժվարությունների մեջ:
  • Կարող եք փորձել ինքներույն մարել հրդեհի օջախը։ Դրա համար օգտագործեք կրակմարիչ, ավազ կամ հաստ կտոր գցելով կրակի վրա։ Այդ գործողությունները պետք է անել առանց վերելակի խցիկ մտնելու:

Եթե վերելակի հրդեհի դեպքում հակառակ ձեր բոլոր գործադրված ջանքերին և ճիշտ գործողություններին,  չեք կարողանում դուրս գալ խցիկից, ապա պետք է նստել հատակին և օգտագործեք խոնավ անձեռնոցիկ, ցանկացած  կտոր կամ հագուստ՝ ծխից պաշտպանվելու համար: Թակեք դուռը՝ ձեր վրա ուշադրություն հրավիրելու համար։

Բարձրահարկ շենքերում, երբ միանում է հրդեհային ազդանշան (եթե դա նախատեսված է նախագծով), վերելակն ինքնաբերաբար իջնում ​​է առաջին հարկ, բացվում են նրա դռները, ինչպես նաև միանում է օդափոխանակության համակարգը։