2023 թվականի փետրվարի 16-17-ը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԻՆ «Վթարա -փրկարարական և ջրասուզական աշխատանքները Արկտիկայի պայւմաններում» միջազգային գիտագործնական համաժողով, որը կազմակերպել էր Արկտիկայի փրկարարական գիտա -ուսումնական «Վիտեգրա» կենտրոնի հենքի վրա։

Համաժողովը համախմբել է մոտ երեք հարյուր մասնագետների, որոնց մեկ երրորդը ջրասուզակներ և դայվերներ են։ Համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի, Ղազախստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։ Չորս բաժինների աշխատանքները կազմակերպվել են տեխնիկայի արտադրողների, սարքերի և սարքավորումների, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մանրամասն քննարկվել են կլիմայական ծանր պայմաններում աշխատելու փրկարարական և սուզակների ստորաբաժանումների միասնական անվտանգության, տեխնիկական սարքավորումների և ենթակառուցվածքների ապահովման համակարգի մշակման հարցերը։ Ուշադրություն է դարձվել ցածր ջերմաստիճաններում սուզման, փրկարարական և խորջրյա աշխատանքների տեխնոլոգիաների առանձնահատկություններին, ինչպես նաև փրկարարների և ջրասուզակների պատրաստման պրակտիկային մոտեցումներին։

Հեռակա ձևաչափով ՌՀՄԱԿ-ի օպերատիվ կառավարման բաժնի սարքավորումների օգնությամբ համաժողովին մասնակցել են Հայաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ՝ ջրափրկարարական ջոկատի պետ Արմեն Ճզմաչյանը և բնակչության պաշտպանության և ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը։