Կենտրոնի պատվիրակությունը ՝ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու գլխավորությամբ, մեկնեցին Արխանգելսկ, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան «Անվտանգ Արկտիկա – 2025» միջգերատեսչական զորավարժություններին:

Բացի զորավարժություններից, որի ընթացքում փրկարարներն իրենց գործողություններն էին կատարելագործում տարբեր իրավիճակներում, մասնակիցները ծանոթացան ռուսական արտադրության վթարա-փրկարարական տեխնիկայի և սարքավորումների հետ, որոնք մասնավորապես կարող են օգտագործվել ձմռանը՝ Հայաստանի բարդ ռելիեֆի պայմաններում, ինչպես նաև մասնակցեցին լիագումար նիստին, որտեղ քննարկվում էին անվտանգության հիմնական մարտահրավերներն ու նոր սպառնալիքները Արկտիկայում:

Երկրորդ օրը ՌՀՄԱԿ -ի պատվիրակությունը մասնակցեց միջազգային գիտագործնական կոնֆերանսին, նվիրված աղետների դեմ պայքարի զարգացման արդիական հարցերին:

Զորավարժություններն անցկացվում են ՌԴ Նախագահի հանձնարարությամբ, Ռուսական Արկտիկայում արտակարգ իրավիճակներին արձագանքելու միջգերատեսչական համագործակցությունը բարելավելու նպատակով։