ՌՀՄԱԿ-ը և ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի պետական հրդեհային ծառայության համալսարանը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր
9 Հունիսի 2018

«Համալիր անվտանգություն» սրահի շրջանակներում ստորագրվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջև համագործակցության Համաձայնագիր:
Համաձայնագրի ստորագրումից հետո ՌՀՄԱԿ-ի համատնօրեն Յու.Պոլեշուկը և Համալսարանի ղեկավար ներքին ծառայության գեներալ — լեյտենանտ Է.Չիժիկովը քննարկել են համագործակցության հեռանկարները:
Յու.Պոլեշուկը ծանոթացել է մանկավարժական անձնակազմի կողմից մշակված գիտական նորամուծություններին, որոնք ներկայացված էին սրահում: