Որակավորման բարձրացման նոր ծրագիր

Սեպտեմբերի 6-ից մինչև 16 ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ Փրկարարական ծառայության մասնագետները մեր կենտրոնում անցել են ուսումնառություն , որակավորման բարձրացման նախատեսված ծրագրով ,,Խոշոր հրդեհների մարումը մետրոպոլիտենում և ստորգետնյա կառույցներում,,թեմայով։ Պարապմունքը անցկացրել է Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ ՊՊԾ հրդեհաշիջման տակտիկայի և ծառայության կաֆեդրայի ավագ դասախոս, փոխգնդապետ Վիկտոր Բորիսի Զախարեվսկին։
Ուսումնառության մասնակիցները տիրապետել են ուժերի և միջոցների հաշվարկման մեթոդիկային, որոնք օգտագործվում են մետրոպոլիտենում հրդեհների մարման ժամանակ, ինչպես նաև սովորել և տիրապետել են օպերատիվ-տակտիկական մեթոդներին։
Ծրագրի մի մասն է կազմել համագործակցությունը ՀՀ ԱԻՆ և ,,Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն,,-ի աշխատռակիցների միջև։
Ծրագրի արդյունքում ուսումնառության մասնակիցները ստացել են որակավորման բարձրացման վկայականներ։