Գործողություններ ավտոմեքենայի այրման ժամանակ

Մեքենան դյուրավառ նյութերի իրական պահեստ է՝ բենզին, յուղ, ռետին, ներկ, կաշի կամ գործվածք, լարեր և այլն:

Մեքենան ամբողջությամբ այրվում է 4 — 6 րոպեում: Հետևաբար, երբ մոտ եք նման հրդեհի, հնարավորինս շուտ հեռացեք դեպքի վայրից անվտանգ հեռավորության վրա՝ 10–15 մետր շառավղով, քանի որ մեքենայի բռնկման դեպքում կարող է բենզինի բաքի պայթյուն տեղի ունենալ:

Մեքենայի հրդեհային անվտանգությունը կախված է դրա սեփականատիրոջ զգոնությունից և պատասխանատվությունից, շահագործման կանոններին դրանց համապատասխանությունից: Բացի այդ, անվտանգության կարևոր պայման է մեքենայում սպասարկվող կրակմարիչի առկայությունը:

Փոշի կրակմարիչները ամենաարդյունավետներից են: Դրանք լցված են հատուկ բաղադրությամբ, որը հնարավորություն է տալիս մարել տարբեր այրվող նյութեր, ինչպես նաև լարման տակ գտնվող էլեկտրական սարքավորումները։

Կրակմարիչ պետք է գնել միայն մասնագիտացված խանութներից, նախօրոք հրդեհային անվտանգության վկայականները և անձնագիրը ստուգելով, որը պետք է պարունակի պիտանելիության ժամկետը:

Ավելի լավ է կրակմարիչը տեղադրել խցիկում, մեքենայի տիրոջ մոտ: Խորհուրդ չի տրվում այն ​​թողնել բեռնախցիկում, քանի որ այն կարող է դժվար հասանելի լինել արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ուշադիր եղեք ձեր մեքենայի նկատմամբ
— Հրդեհին նախորդում է մեքենայում ծխի առաջացումը, այրված լարերի, ռետինի հոտը կամ բենզինի գոլորշիները:
Խուճապի մի մատնվեք
— կանգնեցրեք մեքենան ճանապարհի եզրին՝ մարդկանցից, այլ մեքենաներից, շենքերից և շինություններից հեռու։ Անջատեք շարժիչը, իջեցրեք ուղևորներին, միացրեք ձեռքի արգելակը, վերցրեք փաստաթղթերը մեքենայից: Հիշեք, որ խցիկի ներսում չպետք է մնաք 90 վայրկյանից ավելի:
Մի՛ ավելացրեք ձեր շարժման արագությունը
— Եթե մեքենան վարելիս բռնկվել է, մի՛ ավելացրեք արագությունը, քանի որ դրա հետևանքով ավելի ուժեղ կբռնկվի մեքենան:
Նայեք, թե որտեղ է գտնվում ծխի աղբյուրը
— Եթե բենզինի բաքի մոտ է բռնկվել, անմիջապես հեռացեք և բոլորին հեռացրեք անվտանգ հեռավորության վրա:
Եթե հագոցի տակ է բռնկվել
— Անհրաժեշտ է փայտով կամ ամրակով զգուշորեն բացել բռնկման աղբյուրի տեղը, քանի որ բոցը կարող է դուրս պրծնել, և ուղղել կրակմարիչի փրփուրը: Կարևոր է հրդեհի ամենաուժեղ օջախը մարել կա՛մ կրակմարիչով, կա՛մ բրեզենտով ծածկելով, վրան ավազ, ձյուն կամ հող նետելով: Եթե ​​հնարավոր չէ արագ մարել կրակը, ապա անհրաժեշտ է անցնել բավականաչափ անվտանգ հեռավորության վրա:
Եթե մեքենայում ուղեւորներ կան
-Այս դեպքում կարևոր է օգնել նրանց հնարավորինս արագ դուրս գալ և անվտանգ տարածություն տեղափոխել, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն և հետագայում շտապ օգնություն կանչել:
Եթե մեքենան բռնկվել է այլ մեքենաների մոտ
— Եթե մեքենան հրդեհվել է այլ մեքենաների մոտ, ապա պետք է մոտակա մեքենաները կողք գլորել կամ ջուր լցնել դրանց վրա, որպեսզի չհրդեհվեն:
Հրդեհի մասին պետք է տեղեկացնել հրշեջ ծառայությանը
— Ավտոմեքենայի բռնկման դեպքում անհրաժեշտ է հրդեհի մասին հայտնել հրշեջ ծառայությանը՝ 101, կամ փրկարար ծառայությանը՝ 911 հեռախոսահամարով։

Մեքենայի հրդեհի պատճառ կարող է լինել՝

• էլեկտրական լարերի խափանում;

• վառելիքի համակարգի ապահերմետիկացում;

• որոշ դետալների բարձր ջերմաստիճան;

• մեքենայում ծխելը;

• վտանգավոր ապրանքների սխալ տեղափոխում;

• մեքենաների բախում;

• չկամեցողների կողմից հրկիզում:

Հրդեհի դեպքում մեքենայի վարորդը պետք է պատրաստ լինի ճիշտ գործողությունների և գրագետ տեղայնացնել բռնկման աղբյուրը: Գոյություն ունեն երեք ամենակարևոր բաներ, որոնք դուք միշտ պետք է ունենաք ձեր մեքենայում՝ դեղամիջոցներով առաջին օգնության արկղիկ, կրակմարիչ և ոչ սինթետիկ թիկնոց:

Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա