ՌՀՄԱԿ—ի հրահանգիչները անցկացրեցին արտագնա դասընթացներ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզի մասնագետների համար ՝ ՃՏՊ-ների ժամանակ նրանց աշխատանքային հմտությունները բարելավելու նպատակով։ Դասընթացների ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու տարբեր մեթոդներ:

Դասընթացի մի մասը նվիրված էր ՃՏՊ-ների առավել բարդ տեսակներին, մասնավորապես՝ սելավահոսքով շենքին գամված ավտոմեքենայից մարդկանց տարհանմանը: Փրկարարները մշակեցին տրանսպորտային միջոցը կայուն դիրքով ամրացնելու գործողություններ, ինչպես նաև օգտագործեցին ալպինիստական սարքավորումներ ՝ տուժածի մոտ իջնելու և նրա հետագա տարհանման համար:

Վերջում փրկարարները ստացան անհատական վկայականներ, դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։