Երկրաշարժը երկրի մակերևույթի երկրակեղևի ցնցումն ու տատանումն է, որը առաջանում է երկրակեղևում կամ վերին մանթիայում հանկարծակի տեղաշարժերից և պատռումներից և փոխանցվում է առաձգական ցնցումների տեսքով մեծ հեռավորությունների վրա: Երկրակեղևի այն կետը, որտեղից ճառագում են սեյսմիկ ալիքները, կոչվում է երկրաշարժի հիպոկենտրոն։ Երկրի մակերևույթի վրա գտնվող տեղը երկրաշարժի հիպոկենտրոնից ամենակարճ հեռավորության վրա կոչվում է էպիկենտրոն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 12 բալանոց սեյսմիկ սանդղակով, ուժգնությունն օգտագործվում է երկրաշարժերի էներգետիկ դասակարգման համար։ Պայմանականորեն երկրաշարժերը բաժանվում են երեք տեսակի՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալ):
Եթե երկրաշարժի պահին դուք շինության ներսում եք, աշխատեք որքան հնարավոր է շուտ հեռանալ և դուրս գալ այնտեղից, գերադասելի է շենքերից հեռու:
Երբ ինչ-ինչ պատճառներով անհնար է դուրս գալ տնից, թաքնվեք սեղանի կամ մահճակալի տակ, կամ կանգնեք դռան անցքում, հիմնական պատերից կազմված անկյունում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Հեռու մնացեք պատուհաններից, դրանք կարող են չդիմանալ ցնցմանը, և դուք կարող եք վնասվել կոտրված ապակիներից:
-Մի՛ օգտվեք վերելակներից, դրանք ցանկացած պահի կարող են խափանվել, և դուք կարող եք մնալ դրանց մեջ:
— Մի՛ օգտագործեք լուցկիներ, մոմեր և կրակայրիչներ, քանի որ պայթյուն կարող է տեղի ունենալ ավերված և վնասված հաղորդակցություններից գազի արտահոսքի պատճառով:
— Եթե դրսում երկրաշարժի պահին դուք դրսում եք, հեռու մնացեք տներից, էլեկտրահաղորդման գծերից և ընդհանրապես ցանկացած անկայուն շինություններից, որոնք կարող են փլուզվել:
— Մի թաքնվեք նկուղներում, ստորգետնյա անցումներում և թունելներում: Տանիքները կարող են փլվել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե դուք հայտնվել եք փլատակներում.
— Մի վատնեք ձեր ուժերը խուճապի վրա: Առանց ջրի և սննդի, դուք կարող եք երկար դիմանալ, բայց առաջին պայմանը ոգու ամրությունն է:
— Փորձեք հասկանալ, թե որտեղ եք դուք, արդյոք մոտակայքում այլ մարդիկ կան. լսեք, ձայն տվեք:
— Հիշեք, որ կրակ վառել չի կարելի, որ ձեր զուգարանի բաքի մեջ ջուր կա, որ խողովակներն ու մարտկոցները ազդանշան տալու հնարավորություն են: Փնտրեք հագուստ և վերմակներ:
— Օգնության հույս ունեցեք և ինքներդ պայքարեք ձեր կյանքի համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա