ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Առաջին օգնություն

Վերքը՝ վնասվածք է, որն ուղեկցվում է մաշկի ամբողջականության խախտմամբ, արյունահոսությամբ։ Ընդորում, կարող են վնասվել մարդու մկանները, նյարդերը և ներքին օրգանները, կարող է առաջանալ վարակ (միկրոբների ներթափանցման դեպքում)։ Վերքերը լինում են փոքր, դրանք կարող են ինքնուրույն բուժվել, սակայն կան նաև լուրջ վնասվածքներ, որոնք կյանքին վտանգ են ներկայացնում և պահանջում են բժշկական օգնություն:
Արյունահոսությունը՝ արյան անոթների վնասումն է, ինչը հանգեցնում է դրանցից արյան արտահոսքի: Տարբերակում են արտաքին և ներքին արյունահոսության տեսակներ:
Արտաքին արյունահոսության տեսակները՝ կախված վնասված անոթի տեսակից.
• զարկերակային արյունահոսություն՝ արյունն ունի ալ կամ վառ կարմիր գույն, թափվում է զարկերակային հոսքով,
• երակային արյունահոսություն՝ արյունն ունի մուգ բալի երանգ, դուրս է թափվում դանդաղ, շարունակական հոսքով,
• մազանոթային արյունահոսություն՝ արյունը հոսում է վերքի, քերծվածքի ամբողջ մակերեսով:
Չնայած այն հանգամանքին, որ մարդու ոսկորները ամուր են և ունակ են դիմակայել մեծ ծանրությունների, որոշակի պայմաններում (ընկնելու, հարվածների և այլն) դրանք կարող են կոտրվել։ Կոտրված ոսկորը կարող է վնասել մոտակա արյունատար անոթները, նյարդերը, մկանները և այլ փափուկ հյուսվածքները: Եթե կոտրվածքն առաջացնում է ուժեղ արյունահոսություն, այդ թվում՝ ներքին արյունահոսություն, ցավային ցնցում և այլն, դա կարող է վտանգել մարդու կյանքը:
Կոտրվածքների տեսակները.
• փակ (վերք չկա) կամ բաց (եթե կոտրվածքի տարածքում վերք կա),
• ամբողջական (ոսկորը կոտրված է) կամ մասնակի (ոսկորի ճաք, փոքր կոտրվածք),
• մեկ կամ բազմակի։
Վթարի վայրում հաճախ դժվար է որոշել կոտրվածքի կամ ոսկորի այլ վնասվածքի առկայությունը:
Հիմնական նշանները, որոնցով դուք կարող եք դա անել.
• ուժեղ ցավ, հատկապես վերջույթը ծանրաբեռնելիս,
• վնասված վերջույթի ֆունկցիաների խախտում, դրա կրճատում և դեֆորմացիա, կորություն, հոդից դուրս անբնական ծալք,
• վերջույթների անսովոր շարժունակություն այն վայրերում, որտեղ այն գոյություն չունի,
• վերքից դուրս ցցված ոսկրային բեկորներ։

Առաջին օգնություն՝ վերքեր
Առաջին օգնությունը տուժածին վերք ստանալու դեպքում կախված է դրա տեսակից և տեղայնացումից։ Այն հիմնականում ներառում է հետևյալ քայլերը. դադարեցնել արյունահոսությունը, վերքը մշակել ախտահանիչով, վիրակապել։

Առաջին օգնություն՝ արյունահոսություն
Եթե արյունահոսություն է տեղի ունենում, ապա հիմնական խնդիրը առաջինի օգնության տրամադրման ժամանակ նրա ժամանակավոր (նախնական) կասեցումն է, որն իրականացվում է սեփական ուժերով դեպքի վայրում։

Առաջին օգնություն՝ վնասվածքներ և կոտրվածքներ
Օգնությունը կոտրված ոսկորի դեպքում կայանում է վերջույթն անշարժացնելու մեջ, օգտագործելով անվադող կամ ձեռքի տակ եղած առարկաներ, որը կարող է լինել ցանկացած երկարաձգված ամուր առարկա (փայտ, փայտաձող, տախտակ և այլն): Բաց կոտրվածքի դեպքում առաջին հերթին մշակում են վերքը և հետո միայն անշարժացում։

Առաջին հերթին օգնություն է ցուցաբերվում շնչահեղձ լինողներին, ովքեր ունեն առատ արտաքին արյունահոսություն, կրծքավանդակի կամ որովայնի թափանցող վերքեր, ովքեր անգիտակից վիճակում են կամ գտնվում են ծանր վիճակում։ Համոզվեք, որ ոչ ձեզ, ոչ էլ տուժածին վտանգ չի սպառնում։ Տուժողի մարմնի հեղուկներից պաշտպանվելու համար օգտագործեք բժշկական ձեռնոցներ: Տուժողին տեղափոխեք անվտանգ տարածք։ Ստուգեք զարկերակի առկայությունը, ինքնուրույն շնչառությունը, աչքերի արձագանքը լույսին: Ապահովեք վերին շնչուղիների անցանելիությունը:
Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա