Առաջին օգնության դասընթացներ

Մեր կենտրոնի մասնագետները ոչ միայն իրականացնում են ուսուցումներ և ունկնդիրների վերապատրաստում, այլև իրենք են պարբերաբար բարձրացնում իրենց որակավորումը:
Այսպես, ՌՀՄԱԿ-ի հրահանգիչները այս շաբաթ առաջին օգնության երկօրյա դասընթացներ անցան Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունում:
Բնակչությանը առաջին օգնություն ցուցաբերելու ուսուցումը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Շարժման ավանդական գործունեությունն է ամբողջ աշխարհում:
Առաջին օգնությունը դա տեսություն չէ — այլ հմտություն։ Այն չի կարելի սովորել նույնիսկ ամենալավագույն ուղեցույցները կարդալով: Որպեսզի կարողանալ կատարել սրտանոթային համակարգի վերակենդանացում, դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը, անհրաժեշտ են գործնական պարապմունքներ մասնագետների ղեկավարությամբ։ Առաջին օգնության ուսուցում անցնելը -իրական հնարավորություն է ինչ որ պահի մարդկային կյանք փրկելու:
Ձեռք բերված գիտելիքները, անկասկած, օգտակար կլինեն մեզ համար դասընթացներ անցկացնելու ժամանակ և մարդասիրական գործունեություն իրականացնելիս: