Մինչ «Ձնահոսքի ժամանակ որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման հիմունքները» ծրագրի ուսումնական վարժանքի մեկնարկը, ՌՀՄԱԿ հրահանգիչները Արագած լեռան ստորոտում իրականացրել են առաջիկա պարապմունքների տեղանքի նախնական հետազոտություն:

 Տեղում մասնագետները ուսումնասիրել են տարածքը, գնահատել ռելիեֆը, ձնային պայմանները, չափել են ձյան ծածկույթի խորությունը և ստացված տվյալների հիման վրա կազմել են աշխատանքային երթուղիներ։ Կատարվել են նաև անհրաժեշտ հաշվարկներ և մշակվել են ուսուցման համար նախատեսված գործնական խնդիրներ:

Կատարված նախապատրաստական աշխատանքները թույլ են տվել ապահովել ուսուցման մեթոդաբանական ճշգրտությունը և վարժանքների անցկացման անվտանգությունը։