Հայ փրկարարները հաջողությամբ ավարտեցին INSARAG մեթոդաբանությանը համապատասխան ուսումնական դասընթացը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Դասընթացը նվիրված էր ավերված շենքերում և փլատակներում վթարային փրկարարական աշխատանքների իրականացմանը։

Ծրագրի ընթացքում մասնագետները յուրացրեցին փլատակների դասակարգումը, կոնստրուկցիաների ամրացման մեթոդները և քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների (USAR) հիմնական սկզբունքները: Գործնական պարապմունքների ժամանակ փրկարարները մշակեցին հենասյունային տարրերի ստեղծումը և վթարային կառույցների կայունացման հիմունքները:

Այս դասընթացը կարևոր քայլ էր հայկական որոնողակափրկարարական խմբի միջազգային հավաստագրման նախապատրաստման գործում, որը պաշտոնապես կհաստատի քաղաքային ավերածությունների հետևանքները համաշխարհային մասշտաբով վերացնելու նրա պատրաստականությունը։