Սյունիքի մարզի փրկարարները յուրացրեցին ԱԹՍ-ների կիրառումը որոնողափրկարարական աշխատանքներում ծրագիրը

Սյունիքի մարզում ավարտվեց «Լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով դասընթացը, որը մեկ շաբաթվա ընթացքում ՌՀՄԱԿ հրահանգիչները անցկացրեցին տարածքային փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների համար։
Ծրագրի հիմնական առանցքներից էր անօդաչու թռչող սարքերի օպերատորների վերապատրաստումը: Փրկարարները մարզվեցին անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ դժվարամատչելի տարածքները հետազոտելու, պայմանական տուժածների որոնման և նրանց գտնվելու վայրի կոորդինատները շտաբ փոխանցելու համար։
Ունկնդիրները յուրացրեցին նաև պարանային սարքավորումների հետ աշխատանքները, ուսումնասիրեցին հիմնական փրկարարական հանգույցները, տեղագրության և կողմնորոշման հիմունքները, առաջին օգնության ցուցաբերման, ռադիոկապի կազմակերպման և լեռնային տեղանքում ազդանշանների հաղորդման հարցերը: Դասընթացի գործնական մասը ներառում էր լեռնային գետերում և կիրճերում անցումների կազմակերպումը, ինչպես նաև բարդ ռելիեֆի պայմաններում տուժածների տեղափումը: