Հայաստանի ՆԳՆ փրկարարները անցան աշխատանքներ փլատակներում թեմայով ուսուցանում

ՀՀ յոթ մարզերի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ մեր Կենտրոնում անցան «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» ծրագրով դասընթացներ։
Դասընթացի տեսական մասի ընթացքում 12 փրկարարները ծանոթացան առաջին բուժօգնություն ցուցաբերելու և տարբեր բնույթի վնասվածքների դեպքում գործելու հիմունքներին, ինչպես նաև փլատակներում տուժածների որոնման և մեթոդներին:
Դասընթացի գործնական պարապմունքների ընթացքում նրանք կատարեցին հիդրավլիկ և օդաճնշման գործիքներով վարժություններ, տրվեցին նաև առաջադրանքներ ուղղված տուժածներին ապաշրջափակելու, երկաթբետոնե կառուվածքներում անցումներ բացելու և նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ:
Ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հմտությունները հայ փրկարարներին հնարավորություն կտան տեխնածին փլուզումների ժամանակ առավել արդյունավետ իրականացնելու որոնողական աշխատանքները: