Կենտրոնի հրահանգիչները ստացան ՔՊՄԿ հավաստագրեր

ՌՀՄԱԿ արձագանքման և մասնագիտական վերապատրաստման բաժնի 3 հրահանգիչներ «Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության» (ՔՊՄԿ) կողմից ստացան անվանական հավաստագրեր՝ ««Բնական և տեխնածին փլուզումների ժամանակ ոչ գաբարիտային բեռների տեղափոխում» ուսումնական ծրագրի հաջող իրականացման արդյունքում։
Բացի այդ, ՔՊՄԿ -ն հավաստագրել է հենց ծրագիրը, որը բաղկացած է տեսական և գործնական մոդուլներից: Դասընթացի հիմնական նպատակն է պատրաստել արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներին, աշխատելու համար գոյություն ունեցող տարբեր ծագում ունեցող փլվածքներում, մեծածավալ և ոչ գաբարիտային բեռների տեղափոխումը ձեռքի տակ եղած միջոցներով և մասնագիտացված սարքավորումների օգնությամբ, պահպանելով անհրաժեշտ անվտանգության կանոնները։
ՌՀՄԱԿ -ը հրավիրում է կազմակերպությունների Հայաստանից և այլ երկրներից, ովքեր հետաքրքրված են ԱԻ կանխարգելման և արձագանքման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական վերապատրաստմամբ: