ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Բնական և տեխնածին փլուզումների ժամանակ ոչ գաբարիտային բեռների տեղափոխումը» թեմայով վերապատրաստման ծրագիրը, որում իրենց մասնակցությունը ունեցան քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության մասնակից երկրների պատվիրակները Ալժիրից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Լիբանանից, Մալայզիայից, Մոնղոլիայից Սերբիյից, Ռուսաստանից և Հայաստանից։

Երկու շաբաթվա ընթացքում 10 փրկարարներ, Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ հաջողությամբ անցան ծրագրի ինպես տեսական, այնպես էլ գործնական մասը, որոնք առաջին հերթին ուղղված էին վթարա -փրկարարական աշխտանքների ժամանակ, ձեռքի տակ եղած ոչ ստանդարտ, բայց միևնույն ժամանակ անվտանգ միջոցներով, ծանր, ոչ ստանդարտ բեռների և ծանր տեխնիկայի տեղափոխման մեթոդների մշակումը։

Դասընթացի ավարտին արտասահմանցի փրկարարներն անցան տեսական թեստավորում և հանձնեցին թիմային գործնական քննություն ՌՀՄԱԿ ունիվերսալ մարզահամալիրի հարթակում, որից հետո նրանց հանձնեցին ծրագիրը հաջող անցնելու վերաբերյալ անվանական հավաստագրեր։