Միջազգային համաժողով

Սերբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մեր կենտրոնի տնօրինությունը մասնակցեց միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին, որը նվիրված էր էլեկտրամոբիլների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների հետ կապված աշխատանքային խնդրին:
Ժամանակակից տրանսպորտի արագ զարգացումը մեծ պատասխանատվություն է դնում դրանց անվտանգ օգտագործման և մարտկոցների պատշաճ շահագործման համար: Համաժողովի ընթացքում քննարկվել են էլեկտրասնուցման տարբեր միջոցներ ունեցող ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերացման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև դրանց անվտանգ հրդեհաշիճման եղանակները:
Բարձրացված թեմաներն ու արդիական մեթոդիկաները հաշվի կառնվեն և կավելացվեն մեր կենտրոնի ուսումնական ծրագրերում ՝ Հայաստանի արագ զարգացող էլեկտրական մեքենաների շուկայում հատուկ իրավասությունների բարձրացման նպատակով: