2024 թվականի օգոստոսի 19-ից 23-ը ՌՀՄԱԿ-ում Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) 10 կամավորներ հաջողությամբ ավարտեցին «Փլատակներում որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ուսուցանումը ։ Դասընթացները վարում էին մեր Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման հրահանգիչները:

Տեսական վերապատրաստման ընթացքում կամավորները ծանոթացան անվտանգության տեխնիկայի հիմունքներին, ուսումնասիրեցին փլատակների դասակարգումը ըստ INSARAG-ի, ինչպես նաև Կենտրոնի կողմից տրամադրված հիդրավլիկ, հիդրոդինամիկ և պնևմատիտկ փրկարարական սարքավորումների հետ աշխատելու կանոններին:

Ուսուցման գործնական մասը ներառում էր տուժածներին արգելափակումից ազատելու, ինչպես նաև հրշեջ սանդուղքի և պարանային տեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց փլատակների տակից հանելու համար առաջադրանքներ։