2024 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 29-ը Կենտրոնը կազմակերպել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 15 ծառայողների վերապատրաստման դասընթացներ “Պայթուցիկ առարկաների հետ վարվելու անվտանգության հիմունքները և ականազերծում” ծրագրով: Ուսուցումն իրականացրել են Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոսները:

Ծրագրի տեսական մասի ընթացքում փրկարարները ուսումնասիրել են տարբեր տեսակի զինամթերքներ (հրթիռա-հրետանային, ինժեներական, ավիացիոն խոցման միջոցներ) և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ, ծանոթացել դրանց ուտիլացման և ոչնչացման ձևերին, ինչպես նաև տարածքներում ականազերծման աշխատանքներ իրականացնելու մեթոդներին:

Ուսուցման գործնական մասն անցել է ՀՀ Պաշտպանության Նախարարության զորավարժարանում ։ Պարապմունքների ընթացքում փրկարարներն աշխատել են ականազերծման տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ռոբոտային համալիրներ , ինչպես նաև ականազերծման համար նախատեսված հատուկ ավտոմեքենա, որը է ՀՀ ներքին գործերի նախարարությանն է փոխանցվել մեր Կենտրոնի կողմից 2018 թվականին: Բացի այդ, փրկարարներն անցել են պայթուցիկ տեխնոլոգիաների կիրառման գործնական ուսուցում ՝ պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների կիրառմամբ: