Հայաստանի փրկարար-կինոլոգները սկսեցին ուսումնառությունը ՌՀՄԱԿ բազայում
3 Մայիսի 2024

Ապրիլի 29-ին Կենտրոնի տարածքում սկսվեց Հայաստանի ՆԳՆ կինոլոգ- մասնագետների վերապատրաստումը «Տեխնածին աղետների ժամանակ փլատակների տակ տուժածների և զոհվածների մարմինների որոնումների ժամանակ կինոլոգիական հաշվարկների պատրաստումը» որակավորման բարձրացման ծրագրով։
Դասընթացներում որպես դասավանդողներ հանդես են գալիս “ՌՈՍՍՈՅՈՒԶՍՊԱՍ” Համառուսաստանյան Հասարակական Կազմակերպության, Ստավրոպոլի տարածաշրջանային բաժնի հրահանգիչները, որոնք հայ գործընկերների համար պատրաստել են մեծ ծավալի դասախոսություններ և ինտենսիվ գործնական պարապմունքներ:
Դասընթացը կտևի մեկ ամիս և կանդրադառնա ծառայողական շների վարժեցման բազմաթիվ ասպեկտների, որոնք ուղղված են փլուզված շենքերում և շինություններում մարդկանց արդյունավետ որոնման համար անհրաժեշտ վարքագծային արձագանքների մշակմանը: