Կենտրոնում անցկացվեց ՃՏՊ-ների ժամանակ փրկարարական աշխատանքների դասընթաց

2024 թվականի ապրիլի 10-ին ՌՀՄԱԿ-ի ունիվերսալ մարզա-ուսումնական համալիրի բազայում, ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իրականացրեց գործնական պարապմունքներ «Փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհա-տրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով։
Դասընթացի նպատակն էր ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի պլանային վերապատրաստումը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողա-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերի, օղակների հրամանատարների և շարքային ծառայողների մասնակցությամբ:
Կենտրոնի վարժասարքերի վրա հրշեջներն ու փրկարարները մշակեցին վթարված տրանսպորտային միջոցներից տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ:
ՌՀՄԱԿ-ը հրավիրում է համագործակցության Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական վերապատրաստմամբ: