ՔՊ միջազգային կազմակերպության մարզումների ծրագիր

Սեպտեմբերի 11-ից 15- ը մեր կենտրոնում, քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց «Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» թեմայով դասընթաց ։
Դասընթացին մասնակցում էին ՔՊՄԿ անդամ 6 երկրների մասնագետներ․ Ալժիրից, Բահրեյնից, Ղրղզստանից, Լիբանանից, Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից:
Ծրագրի առանցքում փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում փորձի, գիտելիքների և հմտությունների փոխանակումն էր: Դասընթացը ներառում էր տեսական դասախոսությունների և մասնագիտկան գործնական պարապմունքների համալիր, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում, որը անցկացվեց նոր ուսումնական բազմաֆունկցիոնալ համալիրում, ինչի որակը և ժամանակակից տեխնոլոգիաները գնահատեցին դասընթացի բոլոր մասնակիցները:
Վերապատրաստման անվտանգության անցկացման բարձր մակարդակին իր գնահատականը տվեց նաև ՄՔՊԿ ներկայացուցիչ Սերգեյ Լեդենցովը, ով մեր Կենտրոնի դասախոսներին հանձնեց ՄՔՊԿ պրոֆեսիոնալ հրահանգիչների սերտիֆիկատներ, ինչը հսկայական պոտենցիալ է տալիս հետագա աճի համար։
ՄՔՊԿ-ի կողմից ՌՀՄԱԿ-ին տարածաշրջանային ուսումնական կենտրոնի կարգավիճակ շնորհելը թույլ է տալիս լավատեսությամբ նայել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում մասնագիտական պատրաստության հետագա միջազգային զարգացմանը։