Սեպտեմբերի 27-28-ը Մինսկում տեղի ունեցավ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գիտա-կրթական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցություն ունեցան նաև մեր Կենտրոնի ներկայացուցիչները:

Նիստին իրենց մասնակցությունն են ունեցել նաև տարբեր երկրների պատվիրակներ ՝ Ալժիր, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, ԱՄԷ-ն և այլն: Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է տալիս կիսվել կրթական գործունեության զարգացումներով, քննարկել խնդրահարույց հարցեր և պլանավորել հաջորդ տարվա ուսուցումները:

Հյուրընկալության շրջանակների ծրագրում հյուրերն այցելեցին Բելառուսի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության Համալսարան, որի 90- ամյակը լրացավ այս տարի: Պատվիրակությունը ծանոթացել է նաև Մինսկ քաղաքում գտնվող անվտանգության Կենտրոնի և Բելառուսի ԱԻՆ ՈՒսումնավարժական կենտրոնի գործունեությանը: Ցուցահանդեսային միջոցառումների ընթացքում հնարավորություն է եղել նաև ծանոթանալ ուսումնական մասի, դասախոսական կազմի հետ և քննարկել կրթական ոլորտի կարևոր հարցեր:

Մեր Կենտրոնի համար ուսուցման զարգացումը և միջազգային ասպարեզ մուտք գործելը այն հիմնական խնդիրներից է, որը կօգնի հեղինակության ընդհանուր մակարդակի բարձրացմանը տարածաշրջանում: