Աշխատանքներ բարձրությունների վրա

Սեպտեմբերի 11-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ուֆայի «ՊրոֆՍերվիս» ուսումնական կենտրոնի դասավանդողները ՀՀ ՆԳՆ ՓԾ մասնագետների հետ վերապատրաստում են անցկացրել «ճոպանային համակարգի օգտագործմամբ բարձրության վրա աշխատանքների կատարման տեխնիկան և անվտանգության մեթոդները» ուսումնական ծրագրով (անվտանգության աշխատանքներ բարձրության վրա 2-րդ խումբ):
Դասընթացները տեղի ունեցան մեր Կենտրոնի ունիվերսալ տրենաժորային համալիրում, որը կառուցվել է այս ամառ՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության աջակցությամբ: Համալիրը զգալիորեն ընդլայնել է Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:
Դասընթացի ավարտին կուրսանտները հանձնեցին ամփոփիչ քննություն և ստացան 2-րդ կարգի արդյունաբերական ալպինիստների վկայականներ:
Շնորհավորում ենք դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ և մաղթում անվտանգ և հեշտ աշխատանք: