Հուլիսի 28-ին ՌՀՄԱԿ-ում ավարտվեց է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների ուսումնառությունը “Փլատակներում, ավերված շենքերում և շինություններում վթարափրկարարական աշխատանքների իրականացումը” որակավորման բարձրացման լրացուցիչ մասնագիտական ծրագրով:Գործնական պարապմունքներն անցկացվել են նոր ուսումնամարզական համալիրի տարածքում ՝ “Փլատակ”հատուկ մոդուլում ։ Սիմուլյատորը նախատեսված է հրշեջների և փրկարարների բարձրակարգ մասնագիտական պատրաստման համար: Այն թույլ է տալիս կատարելագործել հրդեհաշիջման հմտությունները որոնողա-փրկարարական և վթարա-փրկարարական աշխատանքներում, փլուզված շենքերի կառուցապատման տարրերում և տարբեր ծագման փլատակների պայմաններում:Ուսումնառությունը անցան ՀՀ ՆԳՆ 6 փրկարարներ։ Թրեյնինգի գործնական մասը իր մեջ ներառում էր տուժածների ազատումը կառուցատարրերից առաջադրանք, բացվածքների բացում կառույցներում, խոչընդոտների հաղթահարումը տարածքային նեղ պայմաններում և տուժածներին դուրս բերում փլատակների և շենքերի վերին հարկերից։Փրկարարների կողմից ուսումնական ծրագրի ավարտական գործնական քննության կատարման համար հրավիրված էին հյուրեր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ից, ՌԴ դեսպանատան “Ռոսսոտրուդնիչեստվո” — ից և Հայկական Կարմիր խաչի ընկերությունից․