“Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում” ուսումնական ծրագիր

Հուլիսի 24-ին ՌՀՄԱԿ-ում սկսվեց Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների հերթական ուսուցումը “Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» որակավորման բարձրացման ուսումնական ծրագրով:
Նախատեվում է ունկնդիրներին ծանոթացնել քաղաքային ոլորտում որոնման և փրկարարական INSARAG-ի մեթոդաբանության հիմունքներին Անդրադարձ կլինի անօդաչու ավիացիոն համակարգերի, կապի մասնագիտացված միջոցների, վթարա-փրկարարական գործիքների և սարքավորումների կիրառման թեմաներին։ Դասընթացի գործնական մասը կանցկացվի Կենտրոնի տարածքում նոր սիմուլյատորային համալիրում, որը բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք ուղղված են առաջադրանքների լայն շրջանակի իրականացմանը, այդ թվում՝ վթարա-փրկարարական գործիքներով աշխատնքը սահմանափակ տարածության պայմաններում, հրշեջների և գազածխային պաշտպանության աշխատանքներ և վառելիքա-քսուկային պահետսներում արտակարգ իրավիճակի սիմուլացիայայի նմանակում, բարելավված սիմուլյատորային համալիր բարձրության վրա ճոպաններով աշխատելու և շատ ավելին:
Մեր տարածաշրջանի այս եզակի համալիրը մեծ հեռանկարներ ունի, այն բազա է ինչպես սկսնակների, այնպես էլ մասնագետների որակավորման բարձրացման համար, ինչը թույլ կտա արդիական պահել աշխատանքային գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնել պատրաստվածության մակարդակը Հարավկովկասյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում: