Հերթական անգամ մեր Կենտրոնի բազայի վրա վերապատրաստում անցան ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 12 մասնագետներ, ՔՊՄԿ-ի կողմից հավաստագրված “Շենքերի և շինությունների փլուզմաների դեպքում ՈՓԱ-ի կազմակերպումը և կառավարումը” ծրագրով: Դասընթացը բազմաֆունկցիոնալ համալիրում վարում էին մեր Կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչները։

Տեսական պատրաստության ընթացքում փրկարարներն ուսումնասիրեցին ռուսական արտադրության հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ կապի կազմակերպման հարցերը: Բացի այդ, նրանք ծանոթացան փլատակների դասակարգմանը ըստ INSARAG-ի։

Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածների ապաշրջափակման, երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցումների բացման, նեղ տարածությունների պայմաններում խոչընդոտների հաղթահարման և փլատակների տակից մարդկանց դուրս բերելու առաջադրանքներ:

Հաշվի առնելով տարածաշրջանում արտակարգ իրավիճակների առանձնահատկությունները՝ այս ծրագիրն ունի անձնակազմի պատրաստման բարձր արդյունավետություն, ինչը մեծացնում է փրկարարների իրավասությունը և գործնական փորձի առկայությունը: