2026 թվականի նոյեմբերի 23-ից 26-ը ՌՀՄԱԿ հրահանգիչները Ստեփանավան քաղաքում անցկացրեցին արտագնա վերապատրաստման դասընթաց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության վեց ծառայողների համար «Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով։

Ծրագիրը ներառում էր տեսական և գործնական պատրաստվածություն: Մասնակիցներն ուսումնասիրեցին վթարափրկարարական աշխատանքների իրականացման ալգորիթմները, ինչպես նաև հիդրավլիկ ու պնևմատիկ գործիքների և սարքավորումների կիրառմամբ տուժածներին արգելափակումից դուրս բերելու և տարհանելու գործողություններ: Հատուկ ուշադրություն դարձվեց ՃՏՊ-ների ժամանակ առաջին օգնության հիմունքներին, ինչպես նաև հիբրիդային ու էլեկտրական ավտոմեքենաների հետ աշխատանքների առանձնահատկություններին և դրանց հետ կապված ռիսկերին:

Գործնական պարապմունքների ընթացքում փրկարարները մշակեցին ՃՏՊ-ների տարբեր սցենարներ, այդ թվում՝ տուժածների դուրսբերումը վթարված տրանսպորտային միջոցներից և նրանց տարհանումը հատուկ սարքավորումների ու լեռնագնացային հանդերձանքի կիրառմամբ։ Ուսուցման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։