ՌՀՄԱԿ-ում մշակվել է նավթամթերքի արտահոսքերի վերացման աշխատանքների ծրագիր

ՌՀՄԱԿ-ում մշակվել է «Տարածքում նավթամթերքների վթարային արտահոսքերի վերացում» որակավորման բարձրացման նոր ծրագիր։ Այն նախատեսված է վտանգավոր բեռների հետ աշխատող մասնագետների, ինչպես նաև ղեկավարների համար, ովքեր որոշումներ ընդունում են որոշումներ արդյունաբերության, տրանսպորտի և երկաթուղային ենթակառուցվածքներում նավթամթերքների արտահոսքի հետ կապված արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում։
Ծրագիրն ընդգրկում է նավթի և նավթամթերքների հատկությունների ուսումնասիրությունը, շրջակա միջավայրում դրանց տարածման առանձնահատկությունները, էկոլոգիական և արդյունաբերական անվտանգության ոլորտում օրենսդրական պահանջները, ինչպես նաև վթարային արտահոսքերի առաջացման պատճառները և դրանց կանխարգելման մեթոդների ուսումնասիրությունը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կտիրապետեն արտահոսքերի տեղայնացման և վերացման ժամանակակից տեխնոլոգիաներին, մասնագիտացված սարքավորումների և պաշտպանության միջոցների կիրառումանը, ինչպես նաև ձեռք կբերեն վթարների հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործնական հմտություններ։ Մոտ ժամանակներս նոր ծրագրով վերապատրաստում կանցնեն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագետները, ինչը կդառնա դրա գործնական ներդրման առաջին փուլը։