Հունիսի 30-ից հուլիսի 3-ը Երևանի հրշեջ-փրկարարական կայազորի 59 գազա-ծխային պաշտպանության ծառայողներ ՌՀՄԱԿ բազայում անցան վերապատրաստում։ Դասընթացի հիմնական թեման՝ արտադրական վթարների արձագանքման հմտությունների կատարելագործումն էր:

Պարապմունքներն անցան Կենտրոնի բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում։ Աշխատանքներում ներգրաված էին «Ջերմածխախցիկ» և «Ջահ» մոդուլները ։ Փրկարարները մշակել են ծխածածկ տարածքներից տուժածների որոնման և տարահանման ձևերը, ինչպես նաև լուծել են արտադրական կայանների մարման խնդիրները, շնչռության համար ոչ պիտանի միջավայրում:

Այս տարվա մայիսին ՌՀՄԱԿ բազայում արդեն վերապատրաստվել են Երեւանի հրշեջ-փրկարարական կայազորի 350 ծառայողներ։

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: