ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման վերապատրաստման կենտրոնի ստորաբաժանումների ունկնդիրները ՌՀՄԱԿ-ում անցան ուսուցանում «Վթարա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրություններում INSARAG ստանդարտներին համապատասխան» թեմայով:

Գործնական պարապմունքներին մասնակցեցին փրկարարներ և ջոկատի հրամանատարներ: Կուրսանտները յուրացրեցին տուժածին պարանային տեխնոլոգիաներով և լեռնագնացության սարքավորումներով իջեցնելու և բարձրացնելու, ինչպես նաև հորերից տարհանման մեթոդներին:

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: