Ուսանող-փրկարարներն պրակտիկա անցան ՌՀՄԱԿ-ում

Հայաստանի ՆԳՆ կրթահամալիրի փրկարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի 10 ուսանողներ անցան պրակտիկա մեր Կենտրոնում։ Հիմնական ուշադրություն դարձվեց հրշեջ-շարային պատրաստությանը, տարբեր հրշեջ-փրկարարական սարքավորումների հետ ծանոթությանը, ինչպես նաև գազածխապաշտպամության ծառայության հիմունքներին։
ՌՀՄԱԿ հրահանգիչների հսկողության ներքո ուսանողները ուսումնասիրեցին հրշեջ-շնչառական սարքերի կառուցվածքը և դրանց օգտագործման կարգը, ինչպես նաև փողրակային գծերի առանձնահատկությունները։ Դրանից հետո նրանք «Ջահ» և «Ջերմածխախցիկ» մոդուլներում գործնական պարապմունքներով ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները։
ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: