Հայաստանի փրկարարների խումբն անցան ԱԹՍ-ների կառավարման հիմունքները դասընթաց
4 Ապրիլի 2025

Մարտի 31-ից ապրիլի 4-ը Կենտրոնում անցկացվեց “ԱԹՍ-ների թռիչքների կառավարման հիմունքներ։ Նախնական դասընթաց” վերապատրաստում: Ուսուցմանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության վեց ծառայողներ:
Ծրագրի տեսական մասի ընթացքում փրկարարները ծանոթացան անվտանգության տեխնիկային և այն խնդիրներին, որոնք հնարավոր է լուծել անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպես նաև դրանց տեխնիկական կառուցվածքին, ծրագրային ապահովմանը և կառավարման սկզբունքներին:
Գործնական ուսուցումը բաղկացած էր անօդաչու թռչող սարքի կառավարման առաջնային հմտությունների յուրացումից և տարբեր բարդության թռիչքներ իրականացնելուց: Վերջնական որակավորումից հետո ունկնդիրները ստացան ծրագրի հաջող ավարտի վերաբերյալ վկայականներ: