ՌՀՄԱԿ-ը և Եգիպտոսի ՆԳՆ-ն փրկարարների պատրաստման ինստիտուտը պայմանավորվել են համագործակցության զարգացման մասին

Կահիրեում քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) XXVI Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին հանդիպել է Եգիպտոսի ՆԳՆ քաղաքացիական պաշտպանության Գլխավոր վարչության ղեկավար Հազեմ Ֆարոկի և Եգիպտոսի ՆԳՆ փրկարարների պատրաստման ինստիտուտի տնօրեն Մոհամեդ Աբդ Էլ Հելելի հետ:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են որակավորման բարձրացման ծրագրերի ոլորտում հրշեջների և փրկարարների երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը:
Եգիպտոսի ներկայացուցիչներն ընդգծել են, որ բոլոր այն ուսանողները, ովքեր մասնակցել են ՔՊՄԿ-ի գծով ՌՀՄԱԿ ծրագրերին նշել են Կենտրոնի դասախոսների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը։ Բանակցությունների արդյունքում ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսից փրկարարների առաջին խումբը ՌՀՄԱԿ բազա կժամանի մինչև 2025 թվականի վերջ