Կենտրոնում ավարտվեց գազածխապաշտպանների վերապատրաստման ծրագիրը

2024 թվականի հոկտեմբերի 7-ից 18-ը ՌՀՄԱԿ-ում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 20 աշխատակիցներ անցան վերապատրաստում «Գազածխպաշտպանության աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով։ Դասընթացը ներառում էր հիմնական տերմիններ, ուղեցույցներ, սկզբունքներ ինչպես նաև հրդեհի ժամանակ որոնողա-փրկարարական ոլորտի մեթոդները և տեխնոլոգիաները:
Դասընթացը ներառում էր ոչ միայն տեսական, այլև գործնական մաս, որի ընթացքում ունկնդիրներն ուսումնասիրեցին հրդեհի և գազափոխանակման զարգացման գործընթացները, հրշեջի պարտականությունները հրդեհաշիջման աշխատանքների կատարման ժամանակ, ծխապատ գոտում կողմնորոշվելու, փոքր և մեծ տարածքների հետախուզման ալգորիթմները, ինչպես նաև տուժածների տարահանման կանոններն ու մեթոդները:
Ամփոփիչ որակավորմից հետո Հայաստանի ՆԳՆ փրկարարները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագրեր։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և հոգեբանական աջակցության վարչության ներկայացուցիչներ։