Հոկտեմբերի 15-ին մեր Կենտրոն այցելեց պատվիրակություն՝ Ռուս-Հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ. Վահրամ Վարդգեսի Կարապետյանի գլխավորությամբ։

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան Կենտրոնի նյութա-տեխնիկական բազային, ինչպես նաև ականատես եղան գազածխապաշտպանների ուսումնական վերապատրաստման գործընթացին, որն այս օրերին անցնում է բազմաֆունկցիոնալ ուսումնական համալիրում։

Կրթական ոլորտում մեր փոխգործակցությունը կօգնի տարածաշրջանում փրկարարի մասնագիտության մասսայականացմանը, ինչպես նաև ծրագրելու երիտասարդ սերնդի շրջանում բաց դասերի, վարպետության դասերի և բաց դռների օրերի պլանավորման աշխատանքներին: