Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողները հաջողությամբ ավարտեցին փրկարարական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների հնարավորությունների խորացված ուսումնառության դասընթացները:

Ունկնդիրները ծանոթացան նախապես սահմանված կոորդինատներով ավտոմատ թռիչքներ իրականացնելու համար նախատեսված հատուկ ծրագրային ապահովմանը:

Ստացված տվյալների հիման վրա փրկարարները սովորեցին կազմել որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման տարածքների մանրամասն քարտեզներ և դրանց վրա կատարել տարածական չափումներ:

Մշակվեցին նաև լազերային հեռաչափերի և ջերմային պատկերման խցիկների միջոցով տուժածների և հրդեհի օջախների որոնման մեթոդները:

Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: