Կենտրոնում ավարտվեցին փրկարարական աշխատանքները փլատակներում դասընթացները

2024թ.հունիսի 17-ից մինչև հունիսի 29-ը Կենտրոնի կողմից իրականացվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 6 ծառայողների վերապատրաստում ” Փլուզված շենքերում և շինություններում որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպում և կառավարում”ծրագրով: Ուսուցումն իրականացրել են Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սանկտ- Պետերբուրգի համալսարանի դասախոսները:
Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածների ազատումը կառուցատարրերից, անցումների բացում կառույցներում, սահմանափակ տարածքներում խոչընդոտների հաղթահարում և փլատակների տակից և շենքերի վերին հարկերից տուժածներին դուրս բերելու առաջադրանքներ:
Դասընթացների ընթացքում լայնորեն կիրառվել են Կենտրոնի կողմից տրամադրված փրկարարական տեխնիկա (հիդրավլիկ, հիդրոդինամիկ, օդաճնշման), ակուստիկ և փլատակների տակ տուժածներին որոնելու համար նախատեսված ռուսական արտադրության հեռուստասարքեր։