Կենտրոնն անցկացրել է հայ փրկարարների արտագնա ուսուցում
17 Մայիսի 2024

Իջևան քաղաքում ավարտվեց է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստումը “Լանդշաֆտային հրդեհների մարում” թեմայով, որն իրականացրել են ՌՀՄԱԿ-ի աշխատակիցները: Վերապատրաստման որակավորման բարձրացման ծրագրին մասնակցել է 12 հայ փրկարար:
Տեսական պարապմունքների ընթացքում դիտարկվել են հրդեհների առաջացման պատճառները, դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև տեղայնացման և մարման ամենաարդյունավետ եղանակները:
Դասընթացի գործնական մասը ներառում էր տարբեր հրշեջ-փրկարարական տեխնիկայի հետ աշխատանքներ: Մասնավորապես, փրկարարները մշակել են հրդեհի վայրից զգալի հեռավորության վրա գտնվող ջրաղբյուրից ջրի մատակարարման աշխատանքների կազմակերպումը։
Վերապատրաստման արդյունքում ՀՀ ՆԳՆ փրկարարները ստացել են ծրագրիրը հաջողությամբ ավարտելու հավաստագրեր: