Ապրիլի 1-ից 12-ը ՌՀՄԱԿ-ի ունիվերսալ մարզահամալիրում կայացավ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետների որակավորման բարձրացման ծրագիրը “Աշխատանքներ բարձրությունների վրա՝ լեռնագնացային հանդերձանքի կիրառմամբ” թեմայով ։

Պարապմունքներին մասնակցեցին 12 փրկարարներ և օղակների հրամանատարներ, որոնք 2 շաբաթվա ընթացքում անցան ինչպես հիմնական, այնպես էլ խորացված ուսուցման դասընթացներ: Ի թիվս այլ բաների, կուրսանտները յուրացրեցին անցումներ կազմակերպելու մեթոդիկան, հանքերից տարհանման, ինչպես նաև փրկարարների փոքր ուղեկցող խմբի ուժերով տուժածին բարձրացնելու և իջեցնելու ձևերին:

Բացի այդ, նրանք սովորեցին հենակետ չունեցող տարածքներում տեղաշարժվելու համար նախատեսված սարքավորումներով աշխատելու ձևերին, ինչպես նաև իմացան դրանց օգտագործման առանձնահատկությունները, տարբեր իրավիճակներում: Դասընթացների ավարտին ՀՀ ՆԳՆ փրկարարները ստացան ծրագիրը հաջող ավարտելու մասին հավաստագրեր: